Դասընթացի մասին
Start փաթեթը քո առաջին վստահ քայլն է դեպի առողջ և գիտակցված սնունդ՝ առանց խիստ սահմանափակումների և սթրեսի։
Դասընթացը համադրում է պարզ ու կիրառելի գիտելիքներ, որոնք կօգնեն հասկանալ սնվելու իրական հիմքերը, ճիշտ կազմել օրվա սննդակարգը և գրագետ նվազեցնել քաշը։ Դու կսովորես բալանսավորված ափսեի սկզբունքը, ճիշտ ընտրություն կատարել սուպերմարկետներում և սնվել դրսում՝ առանց մեղքի զգացման։ Ծրագիրը նախատեսված է այնպես, որ արդյունքները լինեն ոչ միայն տեսանելի, այլև պահպանվող երկարաժամկետ։
Սա ոչ թե դիետա է, այլ առողջ ապրելակերպի կայուն հիմք։
